Ազգությամբ հայ հայտնի շոումեն Միքայել Գալուստյանին սպառնում են։ Ինտերնետային ֆորումներից մեկի ժամանակ դերասանի հասցեին հնչեցվել են ծայրահեղ բնույթի սպառնալիքներ։
Ռուսաստանի ներքին գործերի նախարարության ծայրահեղականության դեմ պայքարի բաժին մեկ ամիս առաջ դիմում է եկել, որ դերասանի հասցեին սպառնալիքներ են հնչում։ Դիմումի համաձայն՝ սպառնալիքները հիմնականում առնչվում են «Наша Russia» շոու ծրագրում Միքայել Գալուստյանի դերին։ Ֆորումում տեղադրել են շոումենի տան հասցեն, ավտոմեքենայի մակնիշը եւ համարները ու նաեւ նշել այն ֆիթնես ակումբի անունը, ուր այցելում է շոումենի կինը՝ Վիկտորիա Գալուստյանը։ Այդ սպառնալիքները հնչեցնողները ներկայանում են իբրեւ տաջիկներ։
«Շուտով քո գերեզմանը բարեկամներդ չեն գտնի»,-նշված է ֆորումի հաղորդագրության մեջ։
Infox.ru-ի հաղորդմամբ, ներկայումս ներքին գործերի նախարարությունը զբաղվում է սպառնալիքների հետաքննությամբ։



























