ԱԺ ՀԱԿ խմբակցությունը ներկայացնում է ՀԱԿ դաշինքը, իսկ ՀԱԿ դաշինքը հիմնադրվել է տասը կուսակցությունների կողմից եւ խորհրդարանական ընտրություններին մասնակցել է ՀԱԿ կուսակցությունների որոշմամբ։։ Այս մասին այսօր՝ պրիլի 19-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ, ՀԱԿ անդամ Սոս Գիմիշյանը:

«ՀԱԿ  դաշինքը ծնվել է ՀԱԿ կուսակցոթյունների միավորման որոշմամբ եւ տասը կուսակցությունների կնիքով։ Դրանից եհտո երեք կուսակցություն դուրս եկավ՝ Արամ Սարգսյանի, Ժիրայր Սֆիլյանի կուսակցությունները եւ Լիբերալները, հետո եւս երեքը՝  Գառնիկ Մարգարյան, Վաղարշակ Հարությունյան, Միքայե Հայրապետյան, դաշինքը շարունակեց մնալ, հիմա դուրս է եկել ՀՀՇ-ն, կուսակցությունների միավորումը մնոմ է։ ՀՀՇ-ն մեկն է տասը կուսակցություններից, իսկ  խմբակցությունը դաշինքին է»,-ասաց նա:

Նա նշեց, որ եթե ՀՀՇ-ն չգնար վերակազմավորման ճանապարհով, եւս մի քանի կուսակցություններ դուրս կգային, բայց ՀՀՇ-ն դուրս եկավ,  իսկ իրենք որոշեցին դաշինքը պահպանել։ Սոս Գիմիշյանը շեշտեց, որ մինչ այդ ՀԱԿ-ից էլի կուսակցություններ են գնացել, բայց իրենց հետ չեն տարել ոչ անունը, ոչ լոգոն, «գնացողը ամեն ինչ թողնում է մնացողին»:

Ինչ վերաբերում է ԿԸՀ-ում գրանցված ՀԱԿ դաշինքին տրվող գումարներին եւ հանձնաժողովներում տեղերին,  ապա Սոս ԳԻմիշյանը նշեց, որ դաշինքը կա, քանի դեռ կա դրա կազմում մեկ կուսակցություն, եւ ֆինանսներն ու տեղերը բաշխվում են հավասարապես դաշինքի անդանմների միջեւ, ծայրահեղ դեպքում ՀՀՇ-ն կարող է ակնկալել տեղերի 1/8-8-րդը: