Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2013 թ. հունվար-մարտին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 8,7%-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը՝ հիմնվելով շտապ հավաքագրված տվյալների վրա:
Նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ արդյունաբերության աճը կազմել է 15,8 տոկոս, գյուղատնտեսությանը՝ 2.3 տոկոս: Ընդ որում՝ արդյունաբերության աճը տնտեսության մյուս ճյուղերի համեմատ ամենաբարձրն է: Շինարարության ծավալը նվազել է 6,5 տոկոսով:
Ծառայությունների ոլորտը կրկին գրանցել է դինամիկ աճ՝ 7.1 տոկոս:
Առեւտրի շրջանառությունը մարտին կազմել է 162,5 մլրդ դրամ՝ փետրվարի նկատմամբ արձանագրելով 13,6 տոկոս աճ:
Էլեկտրաէներգիայի արտադրությունը առաջին եռամսյակում նախորդ տարվա համեմատ նվազել է 0,7 տոկոսով, իսկ մարտին փետրվարի համեմատ՝ 7,9 տոկոսով (մարտին արտադրվել է 674 մլն կՎտ/ժամ):
Միջին աշխատավարձը մարտին կազմել է 145,8 հազ. դրամ՝ նախորդ տարվա մարտի ցուցանիշը գերազանցելով 4,2 տոկոսով, իսկ նախորդ ամսվա ցուցանիշը՝ 3,6 տոկոսով:



























