Առաջիկա հանգստյան օրերին հանրապետության զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, տեղ-տեղ ամպրոպ: Քամին` հյուսիս-արեւելյան 2-7մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վրկ: Կիրակի օրը սպասվում է օդի ջերմաստիճանի աննշան բարձրացում: Ապրիլի 21-ին եւ 22-ին կտաքանա 2-4 աստիճանով:

«Հայպետհիդրոմետի» տվյալներով, Երեւանում առաջիկա հանգստյան օրերին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 15-20մ/վրկ: Գիշերը մայրաքաղաքում կլինի +7+9, ցերեկը` +16+18:

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում` գիշերը` -1+3, ցերեկը` +7+12,

Կոտայքում` գիշերը` -1+3, ցերեկը` +7+12, 

Գեղարքունիքում` գիշերը` -1+3, ցերեկը` +7+12, 

Լոռիում` գիշերը` 0+5, ցերեկը` +6+11,

Տավուշում` գիշերը` +2+7, ցերեկը` +10+15,  

Արագածոտնի լեռներում` գիշերը` -1+3, ցերեկը` +7+12,  

Արագածոտնի նախալեռներում` գիշերը` +6+9, ցերեկը` +14+17,  

Արարատում` գիշերը` +7+10, ցերեկը` +15+18,

Արմավիրում` գիշերը` +7+10, ցերեկը` +15+18,

Վայոց ձորի լեռներում` գիշերը` -1+3, ցերեկը` +7+12,  

Վայոց ձորի նախալեռներում` գիշերը` +7+10, ցերեկը` +15+18,  

Սյունիքի հովիտներում` գիշերը` +6+10, ցերեկը` +11+16,  

Սյունիքի նախալեռներում` գիշերը` 0+5, ցերեկը` +7+12,  

Լեռնային Ղարաբաղում` գիշերը` +4+7, ցերեկը` +9+14: