«Յունիբանկն» ամփոփել է իր ֆեյսբուքյան էջում անկցացրած «10 հարց մայրիկներին եւ հայրիկներին» վիկտորինայի արդյունքները եւ հաղթողներին հանձնել նվերներ: Այդ մասին տեղեկացնում են Բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Վիկտորինայի մրցանակային հիմնադրամն ընդգրկում էր «Մագնիս» զեղչերի եւ արտոնությունների ծրագրի գործընկերներ` մանկական խանութ-սրահների տրամադրած նվերները եւ «Յունիբանկի» բանկային քարտը` դրամական մրցանակով: Մրցանակների արժանացան 8 մասնակիցներ, որոնց նվերներ հանձնեցին Z-Generation, Mr.Chikoo’by, Choupette, Energiers, LC Waikiki, Sterntaler, 3Pommes խանութ-սրահները եւ «Յունիբանկը»:
«Մագնիս» ծրագիրը գործարկվել է հատուկ «Յունիբանկի» քարտապանների համար: Յուրաքանչյուր հաճախորդ, ձեւակերպելով քարտ «Յունիբանկում», դառնում է ծրագրի մասնակից եւ ստանում հնարավորություն օգտվելու մինչեւ 40% զեղչերից մոտ 200 առեւտրի եւ սպասարկման կետերում: «Մագնիս» ծրագրին տվյալ կազմակերպության մասնակցության մասին հաճախորդներին տեղեկացնում է սրահի մուտքի մոտ փակցված Magnis նշանը:



























