Արտարժույթի ներբանկային շուկայում ապրիլի 15-19-ն ընկած ժամանակահատվածում բանկերը գնել են 82 մլն դոլար եւ վաճառել 77,5 մլն դոլար: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ կենտրոնական բանկը: Հազվադեպ է լինում, երբ բանկերը իրենց մասնաճյուղերի եւ փոխանակման կետերի միջոցով ավելի շատ արտարժույթ են գնում, քան վաճառում են; Շուկայում ակնհայտորեն դոլարի առաջարկը գերազանցում է պահանջարկին, ինչը նպաստում է դոլարի արժեզրկմանը:

Ապրիլի 8-14-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 39.3 մլրդ դրամ (համարժեք է մոտ 95 մլն դոլարին), իսկ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 46.9 մլն դոլար: