News Media-ի գլխավոր տնօրեն Արամ Գաբրելյանովը ներողություն է խնդրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից եւ նրա մամուլի ծառայությունից՝ պետության ղեկավարի եւ կառավարության անդամների ու նահանգապետերի խորհրդակցության փակ հատվածի տեսագրության հրապարակման համար։

 «Գրեցի Դ.Ս. Պեսկովին փակ խորհրդակցության տեսագրության համար։ Հուսով եմ, առողջ մտածողությունը կհաղթի», - Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Գաբրելյանովը, հայտնում է rbc-ն։

Հիշեցնենք, ավելի վաղ Life News-ում հրապարակվել էր Պուտինի մասնակցությամբ փակ խորհրդակցության տեսագրությունը։

Տեսագրության մեջ նախագահը հավաքվածներին նախատում էր վատ աշխատանքի համար՝ վթարային շենքի բնակիչների վերաբնակեցման հարցով, եւ սպառնում էր աշխատանքից ազատել։

Life News-ն ընդգծում էր, որ «միանգամայն հասկանում է» նախագահի աշխատակազմի արձագանքը, սակայն լրագրողների աշխատանքը ճշմարտություն ցուցադրելն է։