Այսօր, ապրիլի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Վանաձոր քաղաքում: Ժամը 00.13-ին ԱԻՆ մարզային փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաաքի - Թթուջուր ավտոճանապարհին ավտոմեքենան կամրջից ընկել է ցած: (ֆոտոռեպորտաժ)

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Վանաձոր քաղաքի Սանկտ-Պետերբուրգի փողոցում «Մերսեդես» մակնիշի 34 РО 786 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ կամրջից ընկել ցած:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը` տեղի ուժերով ավտոմեքենայից դուրս է բերվել 22-ամյա Ա. Ապրեսյանը, ով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Վանաձոր քաղաքի բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Դեպքի վայր են ժամանել Լոռիի ճանապարհային ոստիկանները՝ Մարտիկ Բալայանի գլխավորությամբ: 

Լուսանկարները՝Էդվարդ Արզումանյանի