Ապրիլի 19-ին, ժամը 23.56-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Արցախի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Պարզվել է, որ ՃՏՊ-ն տեղի է ունեցել Արցախի պողոտայի թիվ 32 Ա շենքի մոտակայքում:
Դեռեւս չպարզված հանգամանքներում բախվել են շտապօգնության 007 ՍԼ 64 եւ «Մերսեդես» մակնիշի 03 ՕՍ 078 համարանիշեր ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «Մերսեդեսի» վարորդ՝ 34-ամյա Ա. Չիբուխչյանը տեղում մահացել է:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ շտապօգնության աշխատակիցներ` բժիշկ, 33-ամյա Ա. Մկրտչյանը, բուժքույր Ա. Մովսիսյանը եւ վարորդ Հ. Գալստյանը տարբեր աստիճանի մարմանական վնասվածքներով հոսպիտալացվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Հրշեջ-փրկարարները կատարել են ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:




































