Նոբոսիբիրսկի դատարանը կալանքի տակ է թողել 7-ամյա երեխայի սպանության մեջ կասկածվող Ալեքսանդր Սորկինին: Նա ինքը ժխտում է մեղքը, սակայն նրա քաղաքացիական կինը չի հավատում նրան:

Հիշեցնենք, որ Նովոսիբիրսկի մարզի Կրասնի Յար գյուղում առաջին դասարանցի Ալյոնա Վոդոպյանովայի մարմինը գտել էին մի քանի օր առաջ: Աղջկա մարմնի վրա հայտնաբերվել են խեղդելու նշաններ, վզին պարան է եղել: Երեխայի մահվան առթիվ քրեական գործ է հարուցվել «մանկահասակ երեխայի սպանություն» հոդվածի հատկանիշներով, սակայն քննությունը չի բացառում, որ հանցագործությունը նաեւ սեռական բնույթ է կրում:

Ոստիկանությունը ձերբակալել էր նաեւ հնարավոր հանցագործին` Ալեքսանդր Սորոկինին: Փորձաքննությունը պարզել է, որ աղջիկը դարձել է նրա զոհը: Մի քանի մարդ տեսել էին նաեւ, թե ինչպես է երեխան նստել նրա մեքենան: Դատաբժշկական փորձաքննությունից հետո պարզ կլինի,  երեխային բռնաբարել է, թե՝ ոչ:

30-ամյա Սորկինը կինը պատմել է, որ տարիներ անց իմացել է, որ համատեղ ապրելու տարիներին նա ոտնձգություն է կատարել նաեւ իր երեխաների նկատմամբ: