Ապրիլի 19-ին, ժամը 21.20-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Փարպի գյուղում այրվում է ավտոմեքենա:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.45-ին, մարվել` 22.00-ին: Գ. Մկրտչյանին պատկանող տան բակում ամբաղջությամբ այրվել է «Մոսկվիչ» մակնիշի 09 LT 464 համարանիշի ավտոմեքենան:




























