Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսին ապրիլի 19-ին հանդիպել են Սոչիում: Նշվում է, որ բանակցությունների ժամանակ քննարկվել է Սիրիայի հարցը, բացի այդ Եգիպտոսի նախագահը Ռուսաստանից վարկ է խնդրել եւ, ամենայն հավանականությամբ, այն կստանա: Գամարի չափն առայժմ չի հայտարարվում, սակայն լրատվամիջոցներին հաջողվել է պարզել, որ խոսքը 3 մլրդ դոլարի մասին է:
Մուրսիի հետ բանակցություններից հետո Վլադիմիր Պուտինն ասել է, որ բանակցությունները շատ մանրամասն եւ առարկայական են եղել: Պետք է նշել, որ նեղ շրջանակով զրույցը տեւել է 3 ժամ 40 րոպե:
«Ռուսաստանն ու Եգիպտոսը միակարծիք են սիրիական ճգնաժամի քաղաքական-իրավական կարգավորման հարցում` առանց դրսից միջամտության: Մենք հանդես ենք գալիս հրադադադարի շուտափույթ հաստատման եւ ներսիրիական բանակցությունների սկսման օգտին»,-բանակցությունների արդյունքներով հրավիրված ճեպազրույցում ասել է Ռուսաստանի նախագահը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ռուսաստանի էներգետիկայի նախարարն էլ «Ռոսբալտին» հայտնել է, որ Եգիպտոսը Ռուսաստանին հրավիրել է մասնակցել ԱԷԿ-ի կառուցմանն ու տեղի ուրանի հանքավայրերի շահագործմանը:



























