Հայաստանի կառավարությունը պետք է այլընտրանքային տնտեսական ծրագերին ուշադրություն դարձնի: Ապրիլի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց տնտեսական գիտությունների դոկտոր, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի տնօրեն Թաթուլ Մանասերյանը: Նրա խոսքով` նման ծրագրերից կարելի է մեծ օգուտ քաղել եւ չմերժել միան այն պատճառով, որ հեղինականերն ուրիշ են:

Հարցին, թե իշխանությունն արդյոք միայն լիբերալ ուղղվածության նախագծեր չի ընդունում, Թ. Մանասերյանը նկատեց, որ 2008թ. ճգնաժամից հետո «իզմերը» մնացել են անցյալում: «Նեոլիբերալներ, նեոսոցիալիստներ, ...իստներ, իստներ, իստներ, պետք է ավելի պրագմատիկ լինել:  Ծրագիրը պետք է չափել տեղական պայամաններին ադեկվատությամբ, առաջարկությունների ողջամտությամբ»,-հայտարարեց տնտեսագետը:

Նա ավելացրեց, որ իր կենտրոնի ջանքերով ներկայացված մի շարք առաջարկություններ ընդունվել են կառավարության կողմից: