Ռուսաստանը կարող է սկսել Թուրքիայից՝ Վրաստանից տարանցումով ընդհանուր ծավալով տարեկան 160 հազար տոննա միրգ ու բանջարեղեն ներմուծել։ Այս մասին ասվում է «Ռոսսելխոզնադզորի» հաղորդագրության մեջ։ Համապատասխան առաջարկ «Ռոսսելխոզնադզորի» ղեկավար Սերգեյ Դանկվերտի ու Թուրքիայի էկոնոմիկայի փոխնախարար Բյուլենտ Ուգուր Էջեւիթի հանդիպմանն առաջ է քաշել թուրքական կողմը։

Բանակցությունների հիմնական թեման եղել է բուսական ծագումով թուրքական ապրանքը Վրաստանի տարածքով՝ Վերին Լարսի անցակետով Ռուսաստանին մատակարարումը վերականգնելու հնարավորությունը, ինչը թույլ կտա զգալիորեն նվազեցնել ռուսական Նովորոսիյսկ նավահանգստի ծանրաբեռնվածությունը։ Դա նաեւ թույլ կտա իրականացնել Աֆրիկայից Ռուսաստան ուղիղ մատակարարում, ինչը նկատելիորեն կկրճատի մթերքի մատակարարման ժամկետները։

Դանկվերտը նշել է առաջարկի հրատապությունը, քանի որ վերջին ժամանակներս Ռուսաստանի ու Թուրքիայի միջեւ ապրանքաշրջանառաությունը զգալիորպեն ավելացել է։ Նշվել է նաեւ, որ կողմերին հաջողվել է պայմանավորվածության հասնել տարանցումն ապահովելու հիմնական տեխնիկական հարցերի շուրջ, հաղորդում է «Նովոստի Գռուզիան»։