Կառավարական թիվ 3 շենքի նկուղային հարկից 30 քառ. մետր տարածք 5 տարի ժամկետով վարձակալության կտրվի «Թի-Էֆ-Սի» ընկերությանը՝ հասարակական սննդի կազմակերպման նպատակով: ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության ներկայացմամբ՝ սույն հարցը ներառվել է ՀՀ կառավարության ապրիլի 25-ի նիստի օրակարգում:
Նույն նպատակներով տարածքներ կհատկացվեն նաեւ 1-ին եւ 8-րդ հարկերում:
«Թի-Էֆ-Սի» ընկերությունը պարտավորվել է կատարել 6 մլն դրամի ներդրում, պահպանել սանիտարահիգիենիկ բոլոր պայմանները, կահավորել եւ իրականացնել բարձրակարգ սպասարկում շենքի աշխատակիցների համար, ապահովել 3 աշխատատեղ:
Նշենք, որ թիվ 3 մասնաշենքում տեղակայված են նախարարությունների մեծ մասը:



























