Այսօր փետրվարի 23-ին Ազգային ժողովը պետք է ընտրի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահին։
Հիշեցնենք, որ այդ հանձնաժողովը ղեկավարում էր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մխիթար Մնացականյանը, ով նշանակվել է ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար, իսկ ԱԺ համապատասխան հանձնաժողովի նախագահի պաշտոնը թափուր է մնացել:
Քանի որ այդ պաշտոնը, կոալիցոն պայմանավորվածությունների համաձայն, հատկացված է ԲՀԿ-ին, ուստի ամենայն հավանականությամբ այդ պաշտոնում կրկին կընտրվի ԲՀԿ խմբակցության պատգամավորներից մեկը:
NEWS.am-ի ունեցած տեղեկություններով, դա լինելու է ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը: Մենք փորձեցինք այդ հարցի վերաբերյալ մեկնաբանություն ստանալ հենց Ա. Սաֆարյանից, ով նշեց, որ այո, ԲՀԿ խմբակցությունը ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրելու է իր թեկնածությունը:



















