2009 թվականի սեպտեմբերին Նյու Յորքում պայթյուններ նախապատրաստող, Աֆղանստանից արտագաղթած 25-ամյա Նաջիբուլի Զազին խոստովանական ցուցմունքներ է տվել։
Ահաբեկիչը իրեն մեղավոր է ճանաչել եւ խոստովանել է, որ մասնակցել է զանգվածային ոչնչացման զենք օգտագործելու համաձայնությանը, «Ալ Քաիդային» նյութական աջակցություն ցուցաբերելուն ու սպանություններ իրականացնելուն։
Նա նաեւ հայտնել է, որ Պաղեստինում գտնվող «Ալ Քաիդայի» ճամբարներում մարտական նախապատրաստություն է անցել։ Զազիի խոսքերով, նա համաձայնել է պայթյուններ նախապատրաստել՝ ի նշան բողոքի ամերիկացիների կողմից իր հայրենիք Աֆղանստանում իրականացվող ռազմական գործողությունների։
BBC Russia-ի հաղորդմամբ, նրա ձերբակալությունը վերացրել է անմիջական հարձակման վտանգը։



















