ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած պաշտոնական ցուցանիշների համաձայն այս տարվա առաջին երեք ամիսներին Հայաստանից արտահանումն անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է ընդամենը 3 տոկոսով: Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը։

«Սա ուշագրավ է այնքանով, որ այս տարվա առաջին երկու ամիսների տվյալներով արտահանումն աճել էր 30 տոկոսով:
Փաստորեն, մարտ ամսին արտահանման ծավալները կտրուկ նվազել են, ինչը կարող է պայմանավորված լինել պղնձի միջազգային գնի նվազումով: Հունվար-փետրվարի համեմատ հունվար-մարտին արտահանման աճի տեմպը նվազել է 10 անգամ»,- գրում է «Հայկական ժամանակը»։