«Առավոտի» տեղեկություններով՝ մինչեւ ապրիլի վերջը հայտնի կդառնա «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրենի անունը։ Այդ մասին գրում է «Առավոտ» թերթը։

«Թե ինչու «Վիմպելկոմի» ղեկավարությունն այդքան երկար չէր կողմնորոշվում՝  ո՞ւմ նշանակել նոր տնօրեն եւ ով է լինելու ընկերության նոր տնօրենը, «ԱրմենՏելից» չկարողացան պատասխանել, ընկերության  մամուլի ծառայությունից միայն ասացին, որ նշանակելուն պես իրենք կհրապարակեն գլխավոր տնօրենի անունը։
Նկատենք, որ մոտ չորս ամիս է՝ հունվարի 1-ից, «ԱրմենՏել» ընկերությունը Իգոր Կլիմկոյից հետո ժամանակավոր տնօրինում է ֆինանսական գծով տնօրեն Կարեն Շահնազարյանը, որն այդ պաշտոնում եղել է նաեւ ընկերության նախորդ տնօրեններից մեկի՝ Նեյչո Վելիչկովի հեռանալուց հետո»,- գրում է «Առավոտը»: