Երեւանի ավագանու ընտրություններից հետո քաղաքական-տնտեսական բավականին ակտիվ զարգացումներ են սպասվում: Այդ մասին գրում է «Իրատես de facto» թերթը։
Մեր տեղեկություններով, հարկայինի «ուղտը» չոքելու է մեծ ու միջին գործարարների դռանը, եւ լայնածավալ ստուգումներ են սկսվելու նրանց օբյեկտներում: Ամենաուշագրավն այն է, որ այս շրջապտույտի մեջ են հայտնվելու նաեւ այն չինովնիկները, ովքեր բիզնեսն ու պաշտոնը հրաշալիորեն համատեղում են: Այս համատեքստում, նույն աղբյուրի փոխանցմամբ, որոշ պաշտոնյաների «պատիժներ» են սպասում, ընդհուպ` պաշտոնազրկում: Արդյոք այս ամենը ձեւական բնո՞ւյթ կկրի ու կսահմանափակվի մի քանի «մեծ շնաձկների» լուսանցք մղելով, պարզ կլինի իշխանությունների հետագա մարտավարությունից»,- գրում է «Իրատես de facto»-ն։



























