Նիդեռլանդներում ԱԳՆ նախկին աշխատակից Ռայմոնդ Պուտերային դատապարտել են 12 տարվա ազատազրկման Ռուսաստանի օգտին լրտեսության համար:
Հոլանդական իշխանությունների վարկածով, դիվանագետը ռուսական կողմին փաստաթղթեր է փոխանցել, որոնք գաղտնի տեղեկություններ են պարունակել ՆԱՏՕ-ի եւ Եվրոպական միության ռազմավարության վերաբերյալ: Հաագայի շրջանային դատարանի հայտարարության համաձայն, նա դավաճանել է պետության եւ դաշնակիցների շահերը` մի քանի տարի շարունակ քաղաքական եւ ռազմական բնույթի փաստաթղթեր փոխանցելով երրորդ կողմին:
Ըստ դատարանի, Պուտերայը 2009-ի հունվարից մինչեւ 2011թ. օգոստոս ստացել է 72 հազար եվրո, հաղորդում է RBC-ն:
Դիվանագետը ձերբակալվել էր այս տարվա մարտին, որպես Անշլագ ընտանիքի դեմ քրգործոի մեղադրյալ: Բացի Անշլագներից նա կարող էր նաեւ համագործակցել Աննա Չափմանի հետ, ով ԱՄՆ-ում 2010թ. բացահայտվել եւ ուղարկվել էր Ռուսաստան:




























