Պակիստանի նախկին նախագահ, գեներալ Փերվեզ Մուշարաֆն, այսօր՝ ապրիլի 23-ին, առաջին անգամ կանգնել է Ռավալպինդի քաղաքի դատարանի առջեւ՝ նախկին վարչապետ Բենազիր Բհուտոյի 2007թ. սպանության գործով, հաղորդում է Geo News-ը` վկայակոչելով փաստաբան Սալման Սաֆդարին:

«Այսօր կայացել է Բենազիրի սպանության գործով պլանային լսում, եւ գեներալ Մուշարաֆը առաջին անգամ կանգնել է դատարանի առջեւ այդ գործով»,- ասել է Սաֆդարը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Գործը քննվում է ահաբեկչության հետ կապված գործի հետ: Հաջորդ լսումները կայանալու են մայիսի 3-ին: Սպասվում է, որ այդ օրը լսվելու է պաշտպանական կողմի միջնորդույթունը` գեներալի ունեցվածքի վրա դրված կալանքը հանելու մասին: Գեներալը մեղադրվում է Բհուտոյի սպանության դավադրությանը մասնակից լինելու մեջ: