Հայաստանի ԱԻՆ աշխատակազմի ղեկավար Հ. Հակոբյանն, այսօր՝ ապրիլի 23-ին, ընդունել է Վրաստանում Ֆրանսիայի դեսպանատան անվտանգության հարցերով կցորդ Ստեֆան Ռոպերսին:
Հանդիպման ընթացքում Ս. Ռոպերսը հայտնել է, որ այս տարվա հունիսին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը տեղի է ունենալու անվտանգության հարցերին նվիրված նիստ: Նա առաջարկել է, համագործակցության շրջանակներում, ՀՀ ԱԻՆ երեք ներկայացուցիչների այցելել Ֆրանսիա, իսկ ֆրանսիացի փորձագետներին գործուղել Հայաստան` իրենց փորձն ուսումնասիրելու համար:
Քննարկվել են նաեւ ՀՀ քաղաքացիների անվտանգության ապահովման աշխատանքներին ԱԻՆ-ի ներգրավվածությունը։ Սրա վերաբերյալ Հ. Հակոբյանը մասնավորապես ասել է, որ 2012 թ. ԱԻ նախարարությունում հիմնվել է «911» արագ արձագանքման ծառայությունը, որը մեկ տարվա կտրվածքով ավելի քան մեկ միլիոն ահազանգ է ստացել քաղաքացիներից: Նա նշել է նաեւ, որ դա ժողովրդի վստահության եւ արձագանքման բարձր որակի արդյունքն է:
Հանդիպման ավարտին Ս. Ռոպերսը նշել է, որ իրեն շատ է գոհացնում համագործակցության ներկայիս մակարդակը, եւ որ նման հանդիպումներն այն ավելի արդյունավետ են դարձնում:




























