Կանադայի իշխանությունները երկրից Հայաստան են վտարել Հայաստանի քաղաքացի Էդգար Ծովիկյանին, ով Կանադայի սահմանապահ ծառայության գործակալության կողմից ամենափնտրվող դեմքերից մեկն է։ Էդգար Ծովիկյանը ներգավված է եղել Գործակալության ցանկում, որն այն հրապարակում է՝ հույս ունենալով, որ հանրությունը կարող է օգնել գտնել այդ մարդկանց։
Ինչպես փոխանցում է «Global News»-ը, Ծովիկյանը ձերբակալվել է մարտի 21-ին Կալգարի քաղաքի ոստիկանության եւ Ալբերտայի՝ փախստականներին հայտնաբերելու բաժանմունքի աջակցությամբ։ Ձերբակալության օրդերը տրվել է, երբ նրա՝ Կանադայում գտնվելը համարվել է ոչ տեղին այն պատճառով, որ նա դատված է եղել կողոպուտի, գողոնը թաքցնելու, վնաս հասցնելու, կրեդիտ քարտի խարդախ կիրառման եւ հրազենային զենքի անօրինական պահպանման համար։ Կալանվորվելուց հետո ապրիլի 16-ին նրան վտարել են Հայաստան։
Գործարկվելուց ի վեր Կանադայի սահմանապահ ծառայության գործակալության ծրագիրն օգնել է Կանադայում հայտնաբերել 40 հետախուզվողի։ Նրանցից 29-ին արդեն հետ են ուղարկել իրենց հայրենիք։ Վեց մարդ հայտնաբերվել է արտասահմանում։




























