Փարիզի Պանթեոն հրապարակում, ապրիլի 23-ին, տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված երիտասարդության ոգեկոչման ավանդական արարողությունը, հայտնել է «Nouvelles d'Arménie»-ին: Այցելուները հնարավորություն են ունեցել ներկա գտնվել համերգին եւ ավելին իմանալ Հայոց ցեղասպանության մասին:
Ոգեկոչման արարողության մասնակիցները հարգանքի տուրք են մատուցել 1915թ.-ին տեղի ունեցած Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին եւ դատապարտել ցեղասպանությունը, ռասիզմը եւ անարդարությունը:
Համերգից առաջ Եղիշե Հորիզյանը պատմաբան Ծովինար Կեւոնյանի եւ միջազգային իրավունքի գծով փաստաբան Ժերար Գերգերյանի մասնակցությամբ ասուլիս է հրավիրել: Փորձագետների խոսքից հետո հնչել է երաժշտություն, որից հետո Եղիշե Հորիզյանը տպավորիչ ելույթ է ունեցել, իսկ «SOS Racisme» , «IBUKA France», «Ֆրանսիայի հրեա ուսանողների միություն» կազմակերպությունները դատապարտել են Հայոց ցեղասպանությունը եւ նրա ժխտումը:






























