Ուկրաինայի հակամենաշնորհային մարմնի առաջարկով հայ փորձագետները կմեկնեն Ուկրաինա՝ այդ երկրի մրցակցային իրավիճակի վերաբերյալ զեկույց պատրաստելու համար: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը: Նրա խոսքով՝ Ուկրաինայի հակամենաշնորհային մարմնում շատ բարձր են գնահատում այս ոլորտում ՀՀ ՏՄՊՊՀ գործունեությունը: Ուկրաինական կողմից հրավերը հնչեցվել է Մինսկում՝ ապրիլի 15-17-ը կայացած ԱՊՀ հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի նիստում:
Ա. Շաբոյանը նաեւ տեղեկացրեց, որ հայ փորձագետները հրավեր են ստացել վերապատրաստվել Ռուսաստանի Կազան քաղաքում հատուկ մրցակցային մարմինների աշխատակիցների համար ստեղծված ակադեմիայում:




























