Ուսամա Բեն Լադենի նախկին քարտուղարը դատավճռի վերանայումից հետո կրկին դատապարտվել է ցմահ ազատազրկման` ամերիկացիներին սպանելու նպատակով  կազմված դավադրություններին մասնակից լինելու համար: Խոսքը Քենիայում եւ Թանզանիայում 1988 թվականի օգոստոսին ԱՄՆ երկու դեսպանատները պայթեցնելու մասին է:

«Դուք, պարոն, իմ կարծիքով երդվյալ ահաբեկիչ եք, ով դավաճանել է իր երկրին»,- հայտարարել է տարածաշրջանային դատավոր Լյուիս Քափլանը, լսելով փատաբանների խնդրանքը` գթասիրտ է գտնվել ծնունդով Լիբանանից 52-ամյա ամերիկացի Վադիհ ալ-Հաջի հանդեպ: Դատարանը նաեւ պարտավորեցրել է Ալ-Հաջին` 33,8 միլիոն դոլար փոխհատուցում վճարել:

«Կարեւորը` Աստված գիտի, որ ես մեղավոր չեմ: Նա անարդարություններ չի սիրում եւ դրանց համար պատժում է արագ եւ դաժան»,- հայտարարել է Ալ-Հաջը` նշելով, որ սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը, Սենդի փոթորիկը հենց աստվածային պատիժներն են, հաղորդում է NEWSru.com-ը:

Ալ-Հաջն այն  իսլամիստ չորս ահաբեկիչներից մեկն է, ովքեր  2001 թվականին մեղավոր են ճանաչվել 1988 թվականին Քենիայում եւ Տանզանիայում ԱՄՆ երկու դեսպանատների պայթեցումը կազմակերպելու համար եւ դատապարտվել ցմահ ազատազրկման:

Ալ-Հաջը Ուսամա Բեն Լադենի անձնական քարտուղարն է եղել, ով եւս Աֆրիկայում ԱՄՆ դեսպանատների պայթեցման գործում, որի ժամանակ զոհվել են ավելի քան 200 մարդ, ճանաչվել է որպես մեղադրյալ: