Իտալիայի նախագահ Ջորջո Նապոլիտանոն Դեմոկրատների կուսակցության քարտուղար Էնրիկո Լետտեին հանձնարարել է կառավարություն ձեւավորել: Դիտորդների կարծիքով, այս անգամ դա պետք է տեղի ունենա, հատկապես, որ երկրորդ ժամկետով ընտրված Նապոլիտանոն երդմնակալությանը նախազգուշացրել է, որ եթե խորհրդարանականները արգելափակեն իր առաարկած թեկնածուին, հրաժարական կտա:
47-ամյա Էնրիկո Լետտեն Դեմոկրատների կուսակցությունում ընդգրկված է 2007 թվականից: Երկար ժամանակ համարվում էր կուսակցության երկրորդ մարդը, գաղափարապես ավելի «աջ» է Պիեր Լուիջի Բերսանիից, ով չկարողացավ կառավարություն կազմել եւ հրաժարական տվեց Ռոմանո Պրոդիին նախագահ դարձնելու անհաջող փորձից հետո:
Լետտեի թեկնածության շուրջ աջկենտրոնամետ դաշինքը առարկություններ չունի, թեեւ «Ազատության ժողովուրդ» կուսակցության քարտուղար Անջելինո Ալֆանոն նշել էր, թե իր համար ավելի նախընտրելի է չեզոք Ջուլիանո Ամատոն, գրում է «Կոմերսանտը»:




























