Թեեւ արտաքին քաղաքական կուրսի որոշակի փոփոխություններին` Թբիլիսին շարունակում է ռեվերանսներ անել ՆԱՏՕ-ին: Մեկնաբանելով Վրաստանի ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեի հայտարարությունները` NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց վրացի փորձագետը` չցանկանալով անունը հրապարակել Հիշեցնենք, որ Վրաստանի ԱԳ նախարարը ՆԱՏՕ-ին առաջարկել էր բեռները փոխադրել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով:

Փորձագետի կարծիքով, տվյալ փուլում նման հայտարարություններն ընդամենը բարի կամքի դրսեւորում են. «Խոսքն ավելի շուտ բարի կամքի արտահայտության, քան իրական ծրագրերի մասիսն է»:  Մյուս կողմից տվյալ հայտարարությունը կարելի է դիտարկել որպես Թբիլիսիի եւ Անկարայի գործընկերային հարաբերությունների մասին հիշատակում, եւ տվյալ դեպքում ՆԱՏՕ-ի տակ պետք է հասկանալ Թուրքիա:

Նշելով ճանապարհի նկատմամբ Թուրքիայի հետաքրքրվածությունը,  վրացի նախարարն ասել էր. «Երբ 2014 թ-ին սկսվի Աֆղանստանից ռազմական ստորաբաժանումների դուրս բերումը եւ ռազմական բեռների փոխադրումը, դա կլինի ամենակարճ եւ առավելություն ունեցող ճանապարհը: Ուստի դա դրականորեն է ընդունվել նաեւ այս հանդիպմանը»:

Բաքու-Թբիլիսի-Կարս տրանսպորտային միջանցքը կապում է Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի երկաթգծերը` շրջանցելով Հայաստանը: