Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը ուղերձ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին եւ ՄԱԿ Անվտանգության խորհրդի նախագահին, որում ասվում է, թե Եվրամիության ապրիլի 22-ի որոշումը` ապստամբների կողմից վերահսկվող տարածքներից սիրիական նավթի գնման էմբարգոյի մեղմացման, նաեւ ներդրումների եւ սարքավորումների առաքման մասին, միջազգային իրավունքների եւ ՄԱԿ-ի սկզբունքների կոպիտ խախտումներ են:
Ուղերձում նշվում է, թե Եվրամիությունը չի սահմանափակվել չարդարացված պատժամիջոցներով, որոնք բացասաբար են ազդում սիրիացիների կյանքի վրա, այլեւ նոր հակասիրիական քայլ է մտածել, որը հակասում է այլ երկրների ներքին գործերին չմիջամտելու սկզբունքներին:
Սիրիայի ԱԳՆ-ն Եվրամիության այդ որոշումը գնահատել է որպես սիրիացի ժողովրդի եւ նրա օրինական իշխանության դեմ ագրեսիվ ակցիա` կոչ անելով միջոցներ ձեռնարկել:



























