Ֆրանս-հրեական Israël Flash կայքը հայտարարություն է հրապարակել Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի առթիվ՝ համերաշխություն հայտնելով հայերին եւ դատապարտելով Թուրքիայի կառավարության կողմից պատմության ժխտումը:

«Israël Flash-ի թիմը կանգնած է մեր հայ բարեկամների կողքին, որպեսզի մենք երբեք չմոռանանք 20-րդ դարի առաջին ցեղասպանության մասին: Այդ գործողությունը ծրագրված էր եւ այն երբեք ճի ընդունվել Թուրքիայի կառավարության կողմից: Իսկ ամենավատն այն է, որ ներկա կառավարությունը, որը գլխավորում է Էրդողանը, հանդես է գալիս սպառնալիքներով, երբ քննարկվում է այդ թեման: Պատմությանը ժխտում չկա»,-ասված է Israël Flash կայքի հայտարարության մեջ: