Ֆրանսիայի հաշմանդամների հարցերով նախարար Մարի Արլետ Կարլոտին իր կայքում հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի կապակցությամբ` նշելով, որ մարդկությունն ունակ է ինքնաոչնչացման աստիճանի մոլորության հասնել:
«2015թ-ին կնշվեն Հայոց ցեղասպանության 100-րդ եւ Հալոքոստի 70-րդ տարելիցները: Երկու բացարձակ ողբերգություններ, որոնց մասին մենք պարտավոր ենք հիշել` հարգելու համար անմեղ զոհրի հիշատակը, սակայն նաեւ ելնելով ապագա սերունդների նկատմամբ հարգանքից: Մենք պարտավոր ենք նրանց զգուշացնել, որ մարդկությունն ունակ է ինքնաոչնչացման աստիճանի մոլորության հասնել: Մենք պետք է նրանց կոչ անենք շարունակել իրենց ճանապարհը ուրախությամբ եւ հույսով, բայց նաեւ թախիծով:
Թախիծով, որը չի խանգարւոմ գործողությանը եւ ուղղուրդում է այն: Էթիկական կողմնացույցով, որը ցանկացած հանգամանքերում մեզ ցույց է տալիս, որ մեր ձեռքից կարող է եւ լույս, եւ ստվեր առաջանալ: 2013թ. ապրիլի 24-ին ես ունեմ այդ զգացողությունը, որ մենք կարող ենք ստեղծել Մարսելում լավագույնը եւ այլ վայրերում եւս, եթե պահպանենք այն գիտակցումը, թե ինչի ենք մենք ունակ»,-հայտարարել է Մարի Արլետ Կարլոտին:




























