Փետրվարի 19-ին Կանադայում բանտից ազատ են արձակվել Գեւորգ Մարաշլյանն ու Հովիկ Նուբարյանը:
«Երկիր-մեդիա» հեռուստաընկերության փոխանցմամբ՝ նրանք այդ երկրում անազատության մեջ էին 1985 թվականից: Գեւորգ Մարաշլյանն ու Հովիկ Նուբարյանը 1985թ-ին Օտտավայում ցմահ ազատազրկման էին դատապարտվել Թուրքիայի դեսպանատան գրավման եւ այդ ընթացքում պահակի մահվան մեղադրանքով:




























