Եվրամիության արտգործնախարարների խորհուրդը մարտի 1-ից օգոստոսի 31-ը երկարացրել է որոշ տարածաշրջաններում իր հատուկ ներկայացուցիչների մանդատը:

Մասնավորապես, երկարացվել է Վրաստանում առկա ճգնաժամի հարցերով եւ Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Պիեռ Մորելի կրկնակի մանդատի ժամկետը: Երկարաձգվել են նաեւ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի եւ Մոլդովայում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Կալման Միջեյի լիազորությունները:

Հատուկ ներկայացուցիչների լիազորությունները երկարացվում են ամեն կես տարին մեկ: