Փետրվարի 23-ին Իրանի տարածքով անցնող հատվածում Orange Armenia-ի միջազգային կապն ապահովող օպտիկական մալուխի կրած վնասվածքի պատճառով ընդհատվել է ինտերնետի եւ միջազգային ձայնային ծառայությունների մատուցումը: Ինչպես տեղեկացրին NEWS.am-ին Orange Արմենիայի մամուլի ծառայությունից, Orange-ն արդեն ձեռնարկել է անհրաժեշտ միջոցառումները` կապը վերականգնելու ուղղությամբ: Ընկերությունի տեղեկացրին, որ մինչեւ վերականգնման աշխատանքի ավարտը բաժանորդները կարող են օգտվել միայն տեղական կայքերից:

Ըստ Orange Արմենիայի մամուլի ծառայության, հետագայում նման ընդհատումների խուսափելու համար ընկերությունը ձեռք կբերի այլընտրանքային միջազգային կապուղի, որը կանցնի Վրաստանով: Միջազգային նոր կապուղին կգործարկվի արդեն մարտի առաջին կեսից: