Ոստիկանության եւ ցուցարարների լուրջ բախումներ են տեղի ունեցել Բուենոս Այրեսում: Տեղի հոգեբուժարանի` Borda-ի աշխատակազմը վրդովված փողոց է դուրս եկել իր բողոքն արտահայտելու իշխանություններին, որոնք բուժհաստատության մաստաշենքերից մեկի տեղում պլանավորում են կառավարական շենք կառուցել:

Ինչպես լրագրողներին հայտնել է Արգենտինայի մայրաքաղաքի քաղաքապետը, ցուցարարները ոստիկաներին վրա քարեր են նետել եւ վերջիններս ստիպված են եղել ռետինե փամփուշտներով եւ արցունքաբեր գազով պաշտպանվել, գրում է «Կոսմոպոլսկայա պրավդա»-ն:

Իշխանությունների տեղեկության համաձայն` 14 մարդ վիրավորվել է, որոնցից 9-ը ոստիկաններ են: Հիվանդանոցի աշխատակազմը պնդում է, որ 40-ից ավելի մարդ է վնասվածք ստացել, որոնց շարքերում կան բժիշկներ, լրագրողներ եւ անգամ հոգեբուժարանի հիվանդներ: Տուժածները հայտարարում են, որ իրենք քարեր չեն նետել, եւ ոստիկանությունն առանց որեւէ պատճառի դաժանություն է ցուցաբերել նրանց հանդեպ:

Borda հոգեբուժարանն Արգենտինայի ամենահեղինակավոր հիվանդանոցներից մեկն է: Դրա հիվանդներն աշխարհում առաջին ռադիոկայանի ստեղծողներն են եղել, բացի այդ բուժհաստատությունում կան շատ նկարիչներ կան, որոնց կտավները ցուցադրվում են Բուենոս Այրեցի պատկերասրահներում: