Նիգերիական «Բոքո Հարամ» խմբավորման անդամները կարող էին 3 մլն դոլարից ավելի փրկագին ստանալ ֆրանսիացի յոթհոգանոց ընտանիքի համար։ Այդ մասին ասված է Նիգերիայի կառավարության զեկույցում։
Զեկույցում չի նշվում, թե ով է վճարել փրկագինը, միաժամանակ Ֆրանսիայի եւ Կամերունի կառավարություններն արդեն հայտարարել են, որ ոչ մի վճարում չեն կատարել, նշում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Reuters գործակալությունը, վկայակոչելով Նիգերիայի իր աղբյուրին, գրում է, որ նախապես գրոհայինների առաջնորդ Աբուբաքար Շեքաուն պահանջել էր գումարի կրկնակին, սակայն հետո զիջել էր՝ պայմանով, որ Կամերունի բանտից կազատվեն իրենց մի քանի համախոհներ։
Ֆրանսիայի քաղաքացիներին առեւանգել էին երկու ամիս առաջ Կամերունում եւ ազատել նախորդ շաբաթ։




























