Սերբիայի Սկուպչշինան ապրիլի 26-ի երեկոյան ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունել է Կոսովոյի հետ քաղաքական եւ տեխնիկական բանակցություների մասին կառավարության զեկույցը, որի շրջանակներում ապրիլի 19-ին Բրուսելում Բելգրադն ու Պրիշտինան հարաբերությունները կարգավորող համաձայնագիր են ստորագրել:

Խորհրդարանի կողմից կառավարության զեկույցի հաստատումը նշանակում է, որ այն հավանություն է տալիս նաեւ կոսովյան ալբանացիների հետ համաձայնագրին: Խորհրդարանը տվյալ փաստաթուղթը ուղղակիորեն հաստատելու արտոնություն չի ունեցել, քանի որ այն իրավունք ունի միայն միջազգային համաձայնագիրները վավերացնելու, իսկ Կոսովոյի հետ համաձայնագիրը դրանց թվին չի պատկանում, պարզաբանում է «Gazeta.ru»-ն:

Կոսովյան ալբանացիների հետ հարաբերությունների կարգավորման օգտին Սկուպչշինայի 173 պատգամավոր են քվեարկել, 24 պատգամավոր դեմ են քվեարկել, իսկ մի հոգի էլ ձեռնպահ է եղել: Խորհրդարանն ընդամենը 250 անդամ ունի: