Վենեսուելական իշխանությունները ընդդիմադիր պատգամավորներին առանց աշխատավարձի են թողել: Խորհրդարանի նախագահը հայտարարել է, որ ընդդիմությունը գումարներ չի ստանա այնքան ժամանակ, քանի դեռ չի ընդունի նախագահ Նիկոլաս Մադուրոյին: Ավելի վաղ Մադուրոյի ընդդիմախոսներին զրկել էին քվեարակելու իրավունքից: Միաժամանակ, ընդդիմության ներկայայոցուցիչները շարունակում են մասնակցել խորհրդարանի նիստերին:
Հիշեցնենք, որ Վենեսուելայում նախագահական ընտրությունները կայացել էին ապրիլի կեսերին եւ ընդամենը 2 տոկոսի առավելությամբ հաղթանակ էր տարել Չավեսի հետեւորդ Նիկոլաս Մադուրոն:




























