ԱՄՆ քաղաքացին շուտով կկանգնի ԿԺԴՀ Կենտրոնական դատարանի (հանրապետության բարձրագույն դատական մարմին) առջեւ՝ կոմունիստական ռեժիմը տապալելու փորձի մեղադրանքով, հաղորդում է Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը:

Ինչպես ասված է հաղորդագրության մեջ, Բա Խուն Խոն ընդունել է իր մեղքը եւ կդատվի «կարճ ժամանակում»։ Դատավարության ճշգրիտ ժամկետները չեն հստակեցվում, հաղորդում է «Ռոսբալտը»։

Հյուսիսկորեական լրատվամիջոցների տվյալներով, տղամարդը երկիր էր ժամանել նոյեմբերի սկզբին։ Հարավային Կորեայի տեղեկության համաձայն, ձերբակալվածը կորեական ծագումով ամերիկացի է, ով Հյուսիսային Կորեա այցելությունների գծով մասնագիտացած տուրիստական բիզնես ուներ, հաղորդում է BBC-ին։

Բա Խուն Խոն 2009 թվականից ի վեր Հյուսիսային Կորեայում ձերբակալված ԱՄՆ-ի վեցերորդ քաղաքացին է։