Գերմանական Դյուլմեն քաղաքի մի բնակիչ գնումների համար գոյություն չունեցող 30 եվրո թղթադրամ է վճարել ծխախոտի կրպակում: Լուրերի թողարկման ժամանակ իմանալով այդ մասին` տղամարդը ոստիկանական տեղամաս է գնացել` ասելու համար, որ սխալմունք է տեղի ունեցել:
Ոստիկանությունում նա հայտնել է, որ թղթադրամը լողափին ընտանիքի հետ զբոսնելու ժամանակ է գտել: Նա միանգամից հասկացել է, որ թղթադրամը կեղծ է եւ այն դրամապանակի մեջ է դրել, որ երեխաները չպատռեն այն:
Դրանից հետո Դյուլմենի բնակիչը գնացել է ծխախոտ գնելու եւ սխալմամբ գտած թղթադրամն է տվել վաճառողին: Ոստիկանությունը, ինչպես հայտնում է «Lenta.ru»-ն, հակված է հավատալ այդ պատմությանը: Դյուլմենի բնակչի դեմ դեռ ոչ մի մեղադրանք չի ներկայացվել, այնուամենայնիվ, գործի նյութերը հետագա ստուգման համար դատախազություն կուղղարկվեն:




























