Վենեսուելայի նախագահ Նիիկոլաս Մադուրոն պաշտոնական այցով ժամանել է Կուբա: Այցից առաջ պետական հեռուստատեսությամբ նա հայատրարել է, որ կուղեւորվի կղզի` երկու երկրների միջեւ «ռազմավարական դաշինքը հաստատելու» համար: «Համագործակցության նոր փուլի» վերաբերյալ կստորագրվեն համաձայնագրեր առողջապահության, կրթության եւ սպորտի բնագավառներում:
Ակնկալվում է, որ Մադուրոն կմասնակցի Կուբա-Վենեսուելա միջխորհրդարանական հերթական նիստին, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Նշենք, որ Վենսուելայի նախկին նախագահ Ուգո Չավեսի կառավարման օրոք Կուբան դարձել էր Վենեսուելայի գլխավոր քաղաքական եւ տնտեսական դաշնակիցը:




























