Իսպանական Լինարես քաղաքում ընթացող շախմատի գերմրցաշարում հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը քիչ առաջ ավարտել է հանդիպումը՝ եւ կրկին անընդմեջ ոչ-ոքի հաշվով:
9-րդ տուրում Արոնյանը ոչ-ոքի է խաղացել իսրայելցի Բորիս Գելֆանդի հետ: Մյուս պարտիաներում Ալեքսանդր Գրիշչուկը հաղթանակ է տարել Վեսելին Թոփալովի նկատմամբ, իսկ ադրբեջանցի Վուղար Հաշիմովի եւ իսպանացի Ֆրանսիսկո Վալեխո Պոնսի մրցամարտն ավարտվել է ոչ-ոքի հաշվով:
Վերջին տուրից առաջ մրցաշարային աղյուսակը 5,5 միավորով գլխավորում են Վեսելին Թոփալովն ու Ալեքսանդր Գրիշչուկը, իսկ Արոնյանը 4,5 միավորով 3-րդ տեղում է: Փետրվարի 24-ին կայանալիք վերջին տուրում Արոնյանը հանդիպելու է Վուղար Հաշիմովի հետ:



























