Ուկրաինայի նախագահին կից հանձնաժողովն այսօր քննարկել է նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի ներման մասին միջնորդությունը  եւ եկել է այն եզրահանգման, որ հարցը վաղաժամ է, հաղորդում է «ՈւՆԻԱՆ» գործակալությունը:

Հարցի քննարկման ժամանակ հանձնաժողովը  որոշել է, որ քանի որ Յ. Տիմոշենկոյի նկատմամբ հարուցված քրեական գործերի հետաքննությունը  դեռ ավարտված չէ  եւ դատարանի կողմից համապատասխան որոշումները կայացված չեն, նրան ներում շնորհելու հարցը վաղաժամ է:

«Հետեւաբար, հաշվի առնելով Տիմոշենկոյի կողմից կատարված հանցագործության ծանրությունը, եւ այն, որ նա կրել է պատժաժամկետի չնչին մասը, մեղադրվում  եւ կասկածվում է այլ հանցագործությունների մեջ, որոնց վերաբերյալ դեռ չկա դատարանի որոշում, հանձնաժողովը հիմքեր չի գտել ներում շնորհելու համար»,-ասվում է հաղորդագրության մեջ: