Փետրվարի 23-ին Թուրքիայի Բալըքեսիր նահանգի հանքահորերից մեկում պայթյուն է տեղի ունեցել, որի հետեւանքով զոհվել է 17 աշխատակից: Բալըքեսիրի նահանգապետ Յըլմազ Արսլանը հայտնել է, որ պայթյունից միանգամից զոհվել է 12 հոգի, իսկ 5-ը` մահացել են հիվանդանոցում:

Իզմիրի եւ Բուրսայի հիվանդանոցներ են տեղափոխվել վիրավոր 30 աշխատակիցներ:

Նշենք, որ նույն հանքահորում 2006-ին տեղի ունեցած պայթյունին եւս զոհ էին գնացել 17 հոգի: Ուշ երեկոյան Իսպանիայից Անկարա վերադարձած Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նույնպես անդրադարձել է այս պայթյունին եւ զոհված հանքափորների ընտանիքներին ցավակցություն հայտնել։