Միջպետական ավիացիոն կոմիտեի հանձնաժողովը նշել է անցած տարվա հուլիսին Վոլգոգրադի մարզում Մի-8 ուղղաթիռի կործանման պատճառները: Այն ժամանակ զոհվել էին անձնակազմի մեկ անդամ եւ ԼՈՒԿՕՅԼ ընկերության 5 թոփ-մենեջերներ, գրում է «Կոմերսանտ» թերթը:

Ավիացիոն կոմիտեի փորձագետները եկել են այն եզրակացության, որ վթարի պատճառը եղել են պտուտակի թիակների փչացած դետալները, մոսկովյան «Վպերյոդ» գործարանում դրանց արտադրության ժամանակ օգտագործվել է Կազանի գործարանի անորակ կպչուն ժապավենը:

Կոմիտեն պահանջում է հետ կանչել «Վպերյոդ» գործարանում արտադրված բոլոր դետալները, ընդ որում խոսքը գնում է ոչ միայն քաղաքացիական, այլեւ ռազմական տեխնիկայի մասին:

Փորձագետները նշել են, որ պտուտակի թիերը ուղղաթիռի վրա տեղադրվել են 2008թ. դեկտեմբերին եւ պետք է յոթ տարի ծառայեին, սակայն գործնականում միայն կես տարի էին դիմացել: