Երկու անչափահաս վնասվածքներ են ստացել ամերիկյան Կոլորադո նահանգի Դենվեր քաղաքի դպրոցներից մեկում տեղի ունեցած հրաձգության արդյունքում:

Ուսումնական հաստատության տարածք է ներխուժել անհայտ մի անձ, որը վիրավորել է մի տղայի եւ աղջկա:

Մինչ այդ նա հարցրել է՝ գնո՞ւմ են նրանք արդյոք դպրոց, եւ, դրական պատասխան ստացել: Ականատեսների խոսքով, զինված տղամարդը կարծես ինչ-որ մեկին փնտրել է: Այն պահին, երբ հանցագործը լիցքավորել է զենքը, նրա վրա է հարձակվել մի ուսուցիչ եւ վնասազերծել:

Երեխաներն անմիջապես հսպիտալացվել են: Բժիշկների խոսքով, նրանք լուրջ վնասվածքներ են ստացել, սակայն կյանքին ոչինչ չի սպառնում, հաղորդում է Associated Press-ը: