Ապրիլի 28-ին, ժամը 19.05-ին,  հիվանդանոցից  ոստիկանության Վանաձորի բաժնում հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 09.35-ին, գազից թունավորումով, անգիտակից վիճակում, իրենց մոտ է ընդունվել 48-ամյա տղամարդ:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ նույն օրը, ժամը 09.20-ի սահմաններում, տուժածին  տան լոգարանում հայտնաբերել եւ հիվանդանոց է տեղափոխել կինը:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է քննություն: