Ապրիլի 28-ին, ժամը 21.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Ստեփանավան-Վանաձոր ճանապարհի 6-րդ կմ-ին շրջվել է, ինչի հետեւանքով վարորդը եւ  ուղեւորուհին  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն: