Ապրիլի 28-ին, ժամը 14.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում  հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորմամբ  բուժօգնության են տեղափոխվել Ծովինար գյուղի երկու անչափահաս բնակչուհիներ:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ նրանք թունավորվել են նույն օրը, ժամը 14.00-ի սահմաններում, տան լոգարանում գազի կաթսայի թերայրման հետեւանքով առաջացած շմոլ գազից:

Կատարվում է հետաքննություն: